Արտաքին 2 տարի առաջ - 11:17 13-10-2024

Լիտվայում խորհրդարանական ընտրություններ են

Կիրակի օրը Լիտվայում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ․ Սեյմում տեղերի համար պայքարում են 14 քաղաքական կուսակցություն և մեկ կոալիցիա։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին, և փակվելու են երեկոյան 20-ին, հայտնում է Delfi-ն։ Փոխանցում է News.am-ը։

Կիրակի օրը Լիտվայի Սեյմի ընտրությունների ընթացքում ամբողջ երկրի տարածքում աշխատում է հանձնաժողովների շուրջ 16000 անդամ, իսկ ընտրությունների թափանցիկությանը հետևում է 3100-ից ավելի դիտորդ, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նախնական տեղեկություններով, վաղաժամկետ քվեարկության երեք օրվա ընթացքում արդեն քվեարկել է ավելի քան 174 հազար ընտրող։ Ընտրություններին մասնակցությունը հասել է 7,4 տոկոսի։

Լիտվայի խորհրդարանում կընտրվի 141 պատգամավոր։ Բազմամանդատ ընտրատարածքներում 70 տեղի համար պայքարում է 1721 թեկնածու, իսկ միամանդատ ընտրատարածքներում 71 տեղի համար՝ 699 թեկնածու: Մանդատների համար պայքարում է 14 կուսակցություն և մեկ կոալիցիա՝ «Հանուն Լիտվայի» դեմոկրատական ​​միությունը, «Ազատություն» կուսակցությունը, Ազատականների ​​շարժումը, Լիտվայի լեհերի ընտրական ակցիա՝ քրիստոնյա ընտանիքների միությունը, Լիտվայի ժողովրդական կուսակցությունը, Լիտվայի տարածաշրջանների կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը, Լիտվայի գյուղացիների և կանաչների միությունը, Լիտվայի կանաչների կուսակցությունը, Ազգային միավորումը, «Ազատություն և արդարություն» կուսակցությունը, «Նեմանի արշալույս» քաղաքական կուսակցությունը, Ժողովրդի և արդարության միությունը, Հայրենիք միությունը - Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ և Խաղաղություն կոալիցիան:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»