Արտաքին 2 տարի առաջ - 00:08 13-10-2024

Ալեքսեյ Նավալնիի «Հայրենասերը» հուշագրությունը կհրատարակվի հոկտեմբերի 22-ին

Համաշխարհային մի շարք լրատվամիջոցներ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին, հատվածներ են հրապարակել ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուշերից, ով մահացել է ռուսական գաղութում։ «Հայրենասերը» գրքից մի քանի գլուխ հրատարակվել են ամերիկյան The New Yorker ամսագրում, գերմանական Der Spiegel-ում, ֆրանսիական El Pais թերթում և բրիտանական The Times-ում։ Գրում է DW-ն։

Գրքում ներառված Նավալնիի օրագրերից հատվածները սկսվում են 2021 թվականի հունվարի 21-ին հոգեբանի մոտ այցելությամբ, այն բանից հետո, երբ քաղաքական գործիչը փրկվել է Նովիչոկի թունավորումից, Գերմանիայից վերադարձել Ռուսաստան և ձերբակալվել Շերեմետևո օդանավակայանի սահմանային հսկիչների կողմից:

Հրատարակված գրառումները վերաբերում են նույն տարվա ապրիլին, երբ քաղաքական գործիչն արդեն ուղարկվել էր Վլադիմիրի շրջանի Պոկրով քաղաքի ընդհանուր ռեժիմի գաղութ։ Ակնտեղ Նավալնին մարտի 31-ին հացադուլ է հայտարարել։ Նկարագրելով հացադուլի շաբաթները՝ Նավալնին պատմում է, թե ինչպես են գաղութի աշխատակիցները կոնֆետներ դրել իր գրպանները, փորձել «գայթակղել» իրեն ուտելիքի հոտով։

«Այսօր ես ինձ ճնշված եմ զգում։ Մենք գնացինք բաղնիք։ Ես հազիվ էի դիմանում տաք ցնցուղին։ Ոտքերս տեղի էին տալիս։ Երեկոյան է, և ես ընդհանրապես էներգիա չունեմ։ Ես միայն ուզում եմ պառկել և առաջին անգամ հոգեպես ճնշված եմ զգում»,- նկարագրել է Նավալնին հացադուլի երկրորդ շաբաթը։

Նավալնիի հուշերը հրատարակում է ամերիկյան Knopf հրատարակչությունը։ Սպասվում է, որ գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 22-ին։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»