Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:37 18-09-2024

Ոչ ոք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զավթելու ռիսկ չունի․ հարցում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնել է, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ հավատո՞ւմ են ԱԱԾ-ի հայտարարությանը, որ մի խումբ անձինք փորձել են յուրացնել Փաշինյանի իշխանությունը։

Հրացվածներից մի քանիսը պատասխանեցին, որ ԱԱԾ-ին չեն հավատում։

«Փաշինյանը վաղուց պետք է այս իշխանությունը թողած լիներ»,- ասաց մի տղամարդ։

«Դժվար թե այդպիսի բան լինել, դժվար թե նման բան լինի, ոչ ոք այդքան ռիսկ չունի»,- նշեց մեկ այլ քաղաքացի՝ հավելելով, որ դա սցենարի է նման։

Մանրամասները՝ տեսանյութում։