Ներքին 2 տարի առաջ - 18:25 13-09-2024

Հանրային քննարկում ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի վերաբերյալ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին հրավիրել էր հանրային քննարկում հիշյալ նախագծերի լրամշակման նպատակով. այս նախագծերով կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը: Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր եւ գործադիր մարմիններից, ոլորտով հետաքրքրված միջազգային եւ հասարակական կազմակերպություններից:

Կարեւորելով շահագրգիռ՝ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը բարեփոխումներին վերաբերող ծրագրերին՝ հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ նման ձեւաչափով քննարկումները կօգնեն դաշտի եւ օրենսդրական փոփոխությունների լավարկմանը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը շնորհակալություն է հայտնել միջազգային եւ հասարակական կազմակերպություններին օրենսդրական բարեփոխումներն իրականացնելու ճանապարհին ցուցաբերած աջակցության համա: Խոսելով սոցիալական աջակցությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնության մասին՝ փոխնախարարը նշել է, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել սոցիալական պաշտպանության եւ սոցիալական աջակցության ոլորտի դիմակայունությունը, փորձել լուծել արդյունավետ կառավարման եւ դերերի հստակեցման խնդիրները, ինչպես նաեւ առաջարկել ,նոր դերակատարներ ծառայություններ»:

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական բարեփոխումները եւ տեղեկություններ նոր ներդրվող «անապահովության նպաստի» քաղաքականության մշակման վերաբերյալ՝ Աննա Ժամակոչյանը նշել է, որ անապահովության գնահատման գործընթացում նոր մոդելներ են որդեգրվել: Իրականացվելու է բոլոր եկամուտների հաշվառում, որը թույլ կտա ճիշտ գնահատել ընտանիքների իրական անապահովությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալը պատասխանել է մասնակիցների հարցերին, դիտարկումներին, ներկայացրել պարզաբանումներ սոցիալական աջակցության բաղադրիչի, չափորոշիչների, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ: Մասնակիցները կարեւորել են նման ձեւաչափով քննարկումները, ողջունել առաջարկվող փոփոխությունները սոցիալական պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով, որ Կառավարության կողմից իրականացվող համալիր բարեփոխումներին զուգահեռ ոլորտում կարձանագրվեն զարգացում եւ առաջընթաց:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում