Ներքին 2 տարի առաջ - 18:49 11-09-2024

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է համակարգի վետերաններին

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը, որոնց մաս են կազմել նաև Հայաստանում քննչական համակարգի պատմական հիշողությանը, անցյալն ու ներկան կամրջելուն, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի անցած տասնամյա ճանապարհի արժևորմանն ուղղված խորհրդանշական մի քանի նախաձեռնություններ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Մասնավորապես, Կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է հոբելյանական տարվա՝ 2024թ․ մեկնարկին ստեղծված «ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին։ Կոմիտեի նախագահը շնորհավորել է վետերաններին համակարգի հոբելյանի կապակցությամբ՝ ընդգծելով նրանց ներդրումը մասնագիտական գործունեությամբ ոչ միայն Քննչական կոմիտեի կայացմանը նպաստելու, այլև` առհասարակ Հայաստանում տարիների ընթացքում իրավակարգի ամրապնդման, իրավական մտքի զարգացման, ավանդույթների ձևավորման գործում։ Արգիշտի Քյարամյանը հավելել է, որ թեև ներկայիս Քննչական կոմիտեն 10 տարվա հարուստ պատմություն ունի, սակայն նաև նախընթաց շրջանից հարուստ ժառանգություն է ստացել նաև վետերանների գործունեության շնորհիվ և լավագույն արժեքների կրողն ու շարունակողն է։

ՀՀ ՔԿ նախագահը նրանց շնորհակալություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհրդի հարկի ներքո համախմբվելու և տարիների կուտակած փորձառությունը, գիտելիքները քննիչների երիտասարդ սերունդներին փոխանցելու պատրաստակամության, քննչական համակարգում նման մշակույթի ներդրման համար։

10-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակներում Արգիշտի Քյարամյանը, ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու համար, «ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» ՀԿ հիմնադիր-անդամներին պարգևատրել է «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մեդալով։ Պարգևները հանդիսավորությամբ հանձնելով վետերաններին՝ Կոմիտեի նախագահը համոզմունք է հայտնել, որ ավագ գործընկերները նույն եռանդով և նախաձեռնողականությամբ կշարունակեն իրենց նպաստը բերել համակարգի հետագա զարգացմանը։

«ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» ՀԿ նախագահ Յուրի Բադալյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված ուշադրության և գնահատանքի համար՝ վստահեցնելով, որ կազմակերպության կարողություններն ու ներուժն առավել արդյունավետորեն են ծառայեցնելու ոչ միայն համակարգի նորանշանակ քննիչներին փորձի փոխանցմանը, այլ նաև համակարգի նախկին աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծմանը։

Արարողությունից հետո ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը, վետերանների ուղեկցությամբ, այցելել է Երևանի Մամիկոնյանց 48 հասցեում տեղակայված՝ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ մասնաշենք, որտեղ, հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում, կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի պատմության թանգարանի հիմնադրման խորհրդանշական արարողությունը։

Հանդիսավորությամբ ընթերցվել է թանգարանի հիմնադրման մասին` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանը, որի բնօրինակը խորհրդանշական կերպով շրջանակավորվել և տեղադրվել է թանգարանում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ներկաների հետ շրջել է թանգարանում, դիտել համակարգի նախկին և գործող աշխատակիցների նվիրատվության, ջանքերի արդյունքում ձեռք բերված ցուցանմուշները, ծանոթացել դրանց պատմությանն ու նշանակությանը։

Կոմիտեի պատմության թանգարանի հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներն ընդգծել են, որ ժամանակի ընթացքում թանգարանը կհամալրվի քննչական աշխատանքին ու համակարգին առնչվող պատմական և ճանաչողական արժեք ունեցող նոր ցուցադրություններով, կներկայանա նոր կահավորանքով և որպես մշակութային անկյուն՝ կդառնա ՀՀ քննչական կոմիտեի այցեքարտերից մեկը։

Հավելենք, որ հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում նախատեսվում են բազմաբնույթ այլ ձեռնարկումներ ևս:

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան