Արտաքին 2 տարի առաջ - 16:33 04-09-2024

ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին

ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և պաղեստինյան խմբավորման մի քանի այլ հայտնի գործիչների՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելում իրականացված հարձակման համար: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի 6 անդամներին 7 մեղադրանք է առաջադրել, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների սպանության, ահաբեկչության ֆինանսավորման նպատակով դավադրության և զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման համար:

Գործակալությունը նշում է, որ այս մեղադրանքի ազդեցությունը կարող է խորհրդանշական լինել՝ հաշվի առնելով այն, որ Սինվարը թաքնվում է Գազայի հատվածում գտնվող թունելներում, իսկ ՀԱՄԱՍ-ի պարագլուխներից երեքը, որոնց մեղադրանք է առաջադրվել, ամենայն հավանականությամբ, մահացել են։ Մեղադրանքների առաջադրումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն Եգիպտոսի և Կատարի հետ միասին փորձում է Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի հասնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, The Associated Press-ին հայտնել է, որ այս մեղադրանքները չեն ազդի բանակցությունների ընթացքի վրա։ Յահյա Սինվարը ՀԱՄԱՍ-ի ղեկավար է նշանակվել հուլիսի 31-ին Թեհրանում շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո։ Ի դեպ, մեղադրանք է առաջադրվել նաև Հանիյեին։

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հարձակման ընթացքում ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանել են շուրջ 1200 մարդու, գերեվարել շուրջ 250-ին։ Դեռ մոտ 100 պատանդ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Ենթադրվում է, որ նրանց մեկ երրորդը մահացել է։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 40․800-ը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»