Արտաքին 2 տարի առաջ - 13:55 03-09-2024

Ֆոն դեր Լայենը կստեղծի ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատարի առանձին պաշտոն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել է, որ ԵՄ գործադիր մարմնի նոր կազմում կստեղծվի ընդլայնման հարցերով հանձնակատարի առանձին պաշտոն։ Այս մասին նա ասել է Սլովենիայի Բլեդ քաղաքում ռազմավարական ֆորումում ունեցած ելույթում, գրում է European Pravda-ն։

Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետի ընթացքում «ընդլայնման հարցը վերադարձել է քաղաքական օրակարգի գլխավոր կետ», և դրանում փոքր դեր չի խաղացել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմը։

«Մենք ձգտում ենք ուժեղ, մրցունակ և ապահով Եվրոպայի, որը ներառում է Արևմտյան Բալկանները, ինչպես նաև Ուկրաինան և Մոլդովան և բոլոր նրանց, ում եվրոպական նկրտումները համապատասխանում են իրենց գործողություններին»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ԵՄ-ն «ժողովրդավարությունների համայնք է», հետևաբար այն երկրները, որոնք ձգտում են դառնալ դրա մաս, պետք է իրականացնեն անհրաժեշտ բարեփոխումներ և լուծեն երկկողմ վեճերը։

«Ես ուզում եմ, որ ընդլայնմանն ուղղված մեր աշխատանքը էլ ավելի արագանա։ Հաջորդ Հանձնաժողովում ընդլայնումը պետք է լինի մշտական ​​գործունեություն, որը թույլ կտա դրան լիարժեք ուշադրություն դարձնել: Այդ իսկ պատճառով ես կնշանակեմ ընդլայնման հարցերով հատուկ հանձնակատար։ Եկեք միասին գրենք պատմությունը»,- հայտարարել է ֆոն դեր Լայենը։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»