Արտաքին 2 տարի առաջ - 10:37 03-09-2024

Մոնղոլիայի նախագահը Պուտինին դիմավորել է Ուլան Բատորի կենտրոնական հրապարակում

Երկօրյա այցով Մոնղոլիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Ուլան Բատորի կենտրոնական հրապարակում դիմավորել է երկրի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինին դիմավորել է պատվո պահակախումբը։ Պուտինը Սուխբաատար հրապարակ է ժամանել Aurus մեքենայով։ Ռուսական պատվիրակությունից արարողությանը մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը, Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սեչինը, ՌԴ Երկաթուղու ղեկավար Օլեգ Բելոզերովը և ուրիշներ։

Պուտինը նախօրեին ժամանել էր Ուլան Բատոր։ Սպասվում է, որ Մոնղոլիայում նա բանակցություններ կվարի երկրի նախագահի հետ և կստորագրի մի շարք փաստաթղթեր։ Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՌԴ նախագահը կմասնակցի ԽՍՀՄ-ի և Մոնղոլիայի զինված ուժերի՝ Խալխին Գոլ գետում ճապոնական զորքերի դեմ համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված միջոցառումներին։

Մոնղոլիա կատարած այցից հետո Պուտինը կմեկնի Վլադիվոստոկ, որտեղ կմասնակցի Արևելյան տնտեսական ֆորումին:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»