Ներքին 2 տարի առաջ - 19:25 10-07-2024

Եվրոպական զարգացման բանկը կշարունակի համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի վարկային գործառնությունների, ընդլայնման և ԵՄ հարևանության բաժնի ղեկավար Ռաֆալ Ռիբակիի գլխավորած պատվիրակության հետ, քննարկել ընթացիկ ծրագրերը:

Փոխքաղաքապետն ընդգծել է, որ Երևանը բարձր է գնահատում բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը` քաղաքի մետրոյի վերակառուցման, հանրային շենքերի էներգաարդյունավետության բարձրացման, սեյսմիկ ամրացմանն ու վերակառուցմանն ուղղված ծրագրերը։

«Քաղաքային տրանսպորտային համակարգի կարևորագույն բաղադրիչ հանդիսացող Երևանի մետրոյի վերակառուցման ծրագրի շրջանակում ԵՆԲ հաջող գործընկերության շնորհիվ ունենք զգալի առաջընթաց: Ավարտին է մոտենում Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների իրականացումն ապահովելով ուղևորափոխադրումների անվտանգ կազմակերպումը: Ներկայում հաջողությամբ իրականացվում են Երևանի էներգաարդյունավետության ծրագրի 1-ին փուլով նախատեսված աշխատանքները: Ինը մանկապարտեզներում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, և մանկապարտեզները հանձնվել են շահագործման՝ ապահովելով առավել հարմարավետ պայմաններ երեխաների համար: 5 մանկապարտեզներում շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարի, միաժամանակ կմեկնարկի շուրջ 40 մանկապարտեզներում հորիզոնական միջոցառումների իրականացման և 156 մանկապարտեզի վերակառուցման մրցութային գործընթացը», - նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Բանկի հետ գործակցության շրջանակում մեկնարկել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլի վարկային համաձայնագրով նախատեսված 32 մանկապարտեզներում և 6 առողջության կենտրոններում նախագծային աշխատանքների իրականացումը: Ծրագիրն ունի ինչպես սոցիալական, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված կարևորագույն նշանակություն: Նպաստելով հանրային շենքերի կենսապայմանների բարելավմանը և հարմարավետության մակարդակի բարձրացմանը՝ այն զգալիորեն կնվազեցնի էներգիայի, բնական գազի ծախսերը, իսկ տարեկան կտրվածքով կկրճատվեն վնասակար CO2 արտանետումները։

«Վստահ ենք, որ այս ծրագրի իրականացմամբ կունենանք ժամանակակից էներգաարդյունավետ համալիր լուծումներով, վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառմամբ վերազինված, սեյսմակայուն և ամուր համայնքային նշանակության շենքեր։

Ակնկալում ենք, որ գործող և առաջիկայում նախատեսվող ծրագրերի շրջանակներում Եվրոպական զարգացման բանկը կշարունակի ակտիվորեն համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ՝ ներդրումային ու զարգացման ծրագրերի ֆինանսավորման ժամանակակից գործիքակազմի ներդրման ուղղությամբ` նոր մակարդակի հասցնելով ծրագրերը»,- նշել է փոխքաղաքապետը:Եվրոպական ներդրումային բանկի վարկային գործառնությունների, ընդլայնման և ԵՄ հարևանության բաժնի ղեկավար Ռաֆալ Ռիբակին Երևանի հետ փոխգործակցությունը գնահատել է կարևոր՝ ընդգծելով, որ համատեղ ծրագրերի արդյունքում բարելավվում է մարդկանց կյանքի որակը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև համատեղ նոր ծրագրերի հնարավորությունները՝ կոշտ թափոնների կառավարման, «խելացի» քաղաքի և «կանաչ» հասարակական տրանսպորտի ոլորտային ուղղություններով։

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան
18:22 Արսենը Ստեփանավան քաղաքում հարգված անձնավորություն էր․ Հայկ Ֆարմանյան
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին