Ներքին 2 տարի առաջ - 14:08 01-07-2024

Ինչքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը, ինչից ես ուրախանում եմ. Արսեն Թորոսյան

Եկեղեցին և առհասարակ կազմակերպությունները, անկախ իրենց պատմական ավանդից, պետք է անջատ լինեն պետությունից ու զբաղվեն իրենց հոգևոր գործերով: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Բոլոր պետական կառավարման ֆունկցիաներով պետք է զբաղվեն պետական կառույցներն ու գերատեսչությունները, սակայն 2000-ականներից հետո մենք տեսնում ենք եկեղեցականների՝ տարբեր պետական միջոցառումների ժամանակ: Օրինակ, հիմա սկսել է ամառային զորակոչը, որի ժամանակ տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, որտեղ էլի տեսնում ենք եկեղեցականների ու չեմ հասկանում՝ ինչ գործ ունի եկեղեցականն այդ պետական արարողության ժամանակ: Երբ կլինի նոր Սահմանադրության նախագիծ, դրան էլ պետք է անդրադառնանք՝ տալով ժամանակակից լուծումներ, որոնք տարընթերցումների հնարավորություն չեն տա»,- ասաց նա:

Խոսելով Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ սկսված Շարժման մասին, Թորոսյանն ասաց. «Ոչ թե մեկ հոգևորական է դուրս եկել իշխանության զավթման նպատակով, այլ բազմաթիվ այլ հոգևորականներ: Նա հրապարակավ բազմիցս հայտարարել է, որ այս շարժումն ունի կաթողիկոսի օրհնանքն ու մենք չենք լսել որևէ հերքում: Հետևաբար այս շարժումը ղեկավարվում է կաթողիկոսի, հոգևոր խորհրդի ու ընդհանրապես եկեղեցու կողմից, ինչը վտանգավոր է հայոց պետականության համար: Մենք պետք է օրինակներ ցույց տանք մեր ժողովրդին, թե ինչպես են տարբեր ժամանակշրջաններում հոգևորականները, իշխանությունը զարգացնելու ու բացարձակ դարձնելու պատճառով, կործանել հայոց պետականությունը: Գործողությունները մեր ժողովրդի իմաստության շնորհիվ արժանացան իրենց գնահատականին»:

Արսեն Թորոսյանը կարծում է, գործողությունները հեղինակազրկել են Հայ առաքելական եկեղեցին:

«Այս ամեն ինչի արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»,- ասաց Թորոսյանը:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
07:13 Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի ԱԽ քարտուղարի պաշտոնից․ «Ժողովուրդ»
12:42 Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո պարտվեց Ուրուգվային
23:10 Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
21:36 Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Ձեզ գուցե հետաքրքրի