Ներքին 2 տարի առաջ - 21:55 25-06-2024

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը պաշտոնապես դարձել է Միջազգային բակալավրիատի դպրոց

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը պաշտոնապես դարձել է Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate world school) դպրոց, որը պետական կարգավիճակով առաջին IB ավտորիզացված դպրոցն է Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Որպես ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ կարևոր եմ համարում կրթական նման առաջընթացը։ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն ավարտածների ավարտական վկայականը ճանաչվում է աշխարհի առաջատար համալսարաններում։

Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի բարդությունները հաղթահարած շրջանավարտներն ունակ են հաղթահարելու համալսարանական բարդ պահանջները շատ ավելի արագ ու ավելի հեշտ, քան ցանկացած այլ համակարգի շրջանավարտ։

2024 թվականի սեպտեմբերին ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը կդիմավորի IB ծրագրով ընդունված առաջին սովորողներին: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանին և բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել նման կարևոր ծրագրի ներդրումը»,- հայտնել է քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են