Ներքին 2 տարի առաջ - 15:36 19-06-2024

Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, դու ես որոշելու, եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Սրբազան

Այս կենսագրություն չունեցող մարդիկ անամոթաբար հարցը ամենալկտի ու ցինիկ ձևով տանում են Գարեգին 2-րդ Վեհափառին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Մայր Աթոռը աջակցել է արդարությանը, դատապարտել է այս բռնությունները, բայց եկեղեցին, որպես ինստիտուտ, Շարժման մեջ որևէ ներգրավվածություն չունի: Մայիսի 26-ին ես հայտարարեցի, որ եպիսկոպոսների, իմ եղբայրների հետ այդ հանդիպումից հետո անձնական որոշում եմ կայացրել:

Համարվել է, որ եկեղեցին չի կարող ակտիվ ներգրավված լինել քաղաքականության մեջ, ես ընդունել եմ դա, բայց ես նաև անձնական որոշում եմ կայացրել ու խնդրել եմ Հայոց հայրապետին, որ դադարեցնի իմ ծառայությունները:

Այդ սառեցնելու մասն էլ դարձավ ծաղրանքի առարկա: Դադարեցվել է իմ ծառայությունները, ես շատ դժվար որոշում եմ կայացրել, Մայր Աթոռն էլ ինքն է որոշելու՝ ինչպես անի, ինչպես չանի, բայց որ ներգրավված է գործընթացների մեջ՝ ոչ»,- ասաց նա:

Սրբազանն ասաց, որ վարչապետ կդառնա մեկ պայմանով:

«Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ Հայրապետը ասել է՝ քո անձնական որոշումն է. դու ես որոշելու ու ես ընդունել եմ դա»,- ասաց Սրբազանը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի