Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:31 27-05-2024

Ոստիկանները բարոյալքվելու են, դիմում գրեն, դուրս գան գործից․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ևս Բագրատ Սրբազանի հետ Սարդարապատի հուշահամալիրում է։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ցանկալի կլիներ բախումներից խուսափել, սակայն մենք նախկինում էլ ականատես ենք եղել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն այցելում, օրինակ, «Եռաբլուր»։

«Բռնությունը դարձել է իրենց ձեռագիրը, և որևէ բան իրենց կողմից չի կարելի բացառել։ Մի բան լիարժեք կարելի է բացառել․ մեր կողմից որևիցե բռնություն»,-ասաց գործիչը։

Անդրադառնալով հնարավոր բռնություններին՝ Չալաբյանը շեշտեց․ «Ոստիկաններն էլ երկաթից ռոբոտներ չեն, մարդիկ են։ Մի քանի անգամ էդպիսի բռնարարքների միջոցով բոլորը բարոյալքվելու են, դիմում գրեն, դուրս գան գործից»։

Մանրամասները՝ տեսանյութում։