Արտաքին 2 տարի առաջ - 21:20 18-05-2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարած տղամարդը կալանավորվել է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ կատարած 71-ամյա Յուրայ Ցինտուլայի նկատմամբ խափանման միջոց է խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հայտնում է TASR լրատվական գործակալությանը:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թոշակառու Ցինտուլան ընդունել է իր մեղքը։

Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։

Ըստ ՆԳՆ–ի` նրա ուղղությամբ հինգ կրակոց է արձակվել, ընդ որում` կրակողը գործել է միայնակ։ Նա մասնակցել է հակակառավարական ցույցերին, բայց կապ չունի արմատական խմբավորումների հետ: Գերատեսչության տվյալներով՝ տղամարդը դեմ է երկրի կառավարության գործողություններին։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում