Ներքին 2 տարի առաջ - 14:16 27-04-2024

Ողջամիտ կասկած կա, որ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը նույն մեքենայում են եղել․ Բագրատ Սրբազան

Այն ապօրինի գործընթացը, որն սկսել են ՀՀ կառավարությունն իր տարաբնույթ գործընկերների հետ, մեզ համար անընդունելի է։ Այս մասին այսօր Կիրանցում, լրագրողների հետ զրույցում, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Իրավական իմաստով թշնամական երկրի պարտադրանքով ՀՀ ներկայիս կառավարության ղեկավարը գրեթե միանձնյա որոշում է կայացրել անհասկանալի կերպով միակողմանի զիջումներ կատարել մեր հայրենիքից։ Մեր ընդվզումը հենց դրա մասին է։ Վերջին մեկշաբաթվա մեջ չորս անգամ ստել են, որի գագաթնակետը երեկ գիշեր էր։ Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարների, անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, այսպես կոչված, հանձնվելիք տարածքներ ու ինչ-որ անհայտ գործողություններ արել։ Նույնիսկ կասկածներ կան, որ Մհեր Գրիգորյանն է եղել ու Շահին Մուստաֆաևը։ Հերքե՞լ են, իրենք ամեն ինչն էլ հերքում են։ Ողջամիտ կասկածներ կան, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է եղել»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
17:10 Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները