Ներքին 2 տարի առաջ - 17:47 23-04-2024

Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

«Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային» (Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը)։ Նույն հաղորդագրությամբ նշվում է, որ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների, իսկ ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների մուտքը հուշահամալիր բաց կլինի 09։30-ից։

Սա Հայաստանի գործող իշխանությունների կողմից տեղեկատվություն ստանալու սահմանափակման, մասնագիտական աշխատանքի լիարժեք կատարման հերթական աղմկոտ, ամոթալի արտահայտությունն է: Ավելին, նման նախադեպ երբևէ չի եղել:

Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը, և, ամենակարևորը՝ լրատվամիջոցների, լրագրողի աշխատանքի նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Պաշտոնյաների մասնակցությունը նման միջոցառումներին բոլոր դեպքերում լինում է արարողակարգային, և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ հայտարարության մեջ նշված հիմնավորումը պարզունակ դատարկաբանություն է։ Նման միջոցառումների արարողակարգային բնույթը որևէ կերպ չի սահմանափակում այլ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից լուսաբանելու հնարավորությունը, անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Ընդ որում, այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ։

Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն։

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակող երկրի իշխանության կողմից նման քայլերը, հատկապես՝ դրանց հետևողական բնույթը, վկայում են իրականում ժողովրդավարական արժեքների ոտնահարման, այդ թվում ու առաջին հերթին՝ մամուլի, խոսքի ազատության դեմ սանձարձակ քայլերի մասին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Կառավարության հակաժողովրդավարական այս գործելաոճը և պահանջում է անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված այս որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները՝ առանց ժամային սահմանափակումների»։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
19:50 Համաներում չի լինելու, «Նուբարաշենի» վատ պայմանների մասին էլ տեղյակ են
13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի