Արտաքին 2 տարի առաջ - 21:53 15-04-2024

Սինգապուրի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ մայիսի 15-ին կլքի իր պաշտոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Xinhua»-ն (Չինաստանի կառավարության պաշտոնական լրատվական գործակալություն), այս մասին նշված է ապրլի 15-ին Սինգապուրի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Լի Սյեն Լունը երկրի նախագահին պաշտոնապես կառաջարկի իր իրավահաջորդ նշանակել փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին։

Վոնգը ստացել է «Ժողովրդական գործողություն» կուսակցության պատգամավորների միաձայն աջակցությունը։

Նոր վարչապետի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 15-ին Սինգապուրի նախագահական նստավայրում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն