Ներքին 2 տարի առաջ - 16:49 08-04-2024

Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը

Ադրբեջանական գնդակոծությունից մեծ չափով վնասվել է 44-օրյա պատերազմում զոհվածի գերեզմանաքարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

Նա, մսնավորապես, նշել է. «Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հայտնեց, որ ինքը Տավուշի մարզպետարան է ներկայացրել ադրբեջանական գնդակոծությունից Մովսես գյուղում վնասված 6 տների եւ 2 գերեզմանաքարի մասին տեղեկատվություն, որպեսզի վնասների համար պետության կողմից աջակցություն ցուցաբերվի։

Վնասված գերեզմանաքարերից մեկը 44-օրյա պատերազմում զոհված Մովսեսի բնակիչ Հրանտ Պապյանի շիրմաքարն է։

Համայնքի ղեկավարն ասաց, որ վնասված տների վերաբերյալ գյուղացիներից դեռ դիմումներ կարող են ստացվել»:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է