Ներքին 2 տարի առաջ - 14:01 04-04-2024

Սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա. փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, որ եթե սահմանազատման վերաբերյալ կողմերի միջև արձանագրվի պայմանավորվածություն, այդ մասին երկուստեք կհայտարարվի․ «Կա աշխատակարգով սահմանված կետ․ քանի դեռ չկան պայմանավորվածություններ, դրանց մասին հրապարակումներ և հավելյալ մեկնաբանություններ չեն լինում»,- ասել է նա։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ փոխնախարարը նշել է. «Մենք մեր դիրքորոշումը հանրայնացրել ենք, ընթացքի մեջ են աշխատանքները, քննարկումներ կան, դրանց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ, երբ լինեն ձեռք բերված վերջնական պայմանավորվածություններ․ հանրությունը կտեղեկացվի»։

Կոստանյանը, լրագրողի հարցին, թե երբ պետք է վերադարձվեն Ադրբեջանի պահանջած չորս բնակավայրերը, ասել է. «Ժամկետներ չկան»։

Փոխնախարաը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն