Ներքին 2 տարի առաջ - 14:30 19-03-2024

«Լավով» չստացվելու դեպքում պատերազմի տարբերակը միշտ կա

Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնեցրել է Հայաստանի դեմ պատերազմելու իր ցանկությունը գլոբալ խաղացողների հետ։

Դատելով միջազգային արձագանքներից, դժվար թե։ Վերջին շրջանի բազմաթիվ կոչեր, այցելություններ, դրանց ընթացքում հնչեցված հայտարարություններ վկայում են, որ աշխարհն այս պահին շահագրգռված չէ հայ-ադրբեջանական հակամարտության կտրուկ սրացմամբ, քանի դեռ կա ուկրաինական թնջուկը։

Իհարկե, Ադրբեջանն ակտիվ աշխատում է պատերազմելու իրավունք ձեռք բերելու ուղղությամբ։ Քանի դեռ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է իշխանության՝ դա «երկնային մանանա» է Ալիևի համար, և հիմարություն կլիներ չօգտվել այս խմբի միջոցով Հայաստանից կրկին ու կրկին նոր կտորներ պոկելու հնարավորությունից։

Հենց այդ նպատակով էլ Փաշինյանը լծվել է սեփական ժողովրդին վախեցնելու գործին։ Գուցե նա ցանկանում է նվազագույն կորուստներով զիջել հերթական տարածքները։ Մյուս կողմից, չէինք բացառի, որ ՀՀ վարչապետն ուղղակի զբաղված է ահաբեկմամբ՝ բացառելու դիմադրության որևէ տարբերակ, ցույց տալու, որ հայը թույլ ու անպիտան ազգ է՝ անկարող պաշտպանելու իր երկիրը։ Համենայն դեպս, Տավուշի մարզպետը, որի պատասխանատվության ոլորտում են գտնվում թշնամուն հանձնվելիք գյուղերը, տեղեկատվական «ապահովման» իր դերը կատարելու ընթացքում, հայտարարել է․ «Չորս գյուղերը ադրբեջանական են, ՀՀ-ին են անցել 1990-ականներին, այնտեղ հայեր չկան»։

Նախկինում Փաշինյանը, որին հանձնարարվել էր հանձնել հերթական տարածքը, այդ նպատակով սադրում էր թշնամուն՝ սկսելու որևէ հարձակում։ Այդպես եղավ թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, և թե՛ հետագայում։

Հիմա, սակայն «կիրթ և կառուցողական» գործընկերոջ կամքին ի կատար՝ Փաշինյանը գյուղեգյուղ ընկած համոզում է իր կողմից երբեմնի «հպարտացված» մարդկանց, որ պետք է թողնել այդ գյուղերը թշնամուն։
Ենթադրելի է, որ տակտիկայի փոփոխությունը պայմանավորված է հանձնման համար նախատեսված տարածքի մեծ չափով և ուրեմն՝ հնարավոր պատերազմի լայն մասշտաբով։

Բոլոր դեպքերում պարզ է, որ եթե Փաշինյանը չկարողանա «լավով» համոզել, «վատով»-ը կա ու կա։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
14:06 Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Ձեզ գուցե հետաքրքրի