Ներքին 2 տարի առաջ - 11:53 19-03-2024

ՀՀ իշխանությունները հրաժարվել են մասնավորեցնել Վրաստանի սահմանին մոտ գտնվող օդանավակայանը

Ստեփանավան քաղաքի մոտ գտնվող «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ԲԸ-ն հանվել է 2017-2020թթ. մասնավորեցման ենթակա պետական գույքի ցուցակից։ Այս մասին Ազգային ժողովում, «2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխութուններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մարտի 19-ին, ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։

Օդանավակայանը, պաշտոնյայի խոսքով, չի գործում արդեն երկար ժամանակ։ Ընկերությանը պատկանող անշարժ գույքը՝ 61,7 հեկտար հողամասն ու դրա վրա գտնվող կառույցները, հիմնականում լիովին քանդված են։

Ավելի վաղ ընդունվել էր որոշում «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» ՓԲԸ-ն պաշտպանության նախարարությանը հանձնելու մասին։ Կառավարության որոշումը, կոմիտեի ղեկավարի հավաստիացմամբ, ուղղված է օդանավակայանի գործունեության վերականգնմանը։ Դա, կառավարության կարծիքով, կնպաստի ընդհանուր նշանակության ավիացիայի եւ ներքին ուղեւորափոխադրումների զարգացմանը։ Հիմք է հանդիսանում 2023թ. փետրվարի 14-ի ՀՀ ՊՆ նամակը՝ հասցեագրված տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, ինչպես նաեւ փոքր ավիացիայի եւ օդանավակայանների զարգացման պլանները։

Օդանավակայանը գտնվում է Վրաստանի սահմանից 20 կիլոմետր հեռու։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը