Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:16 07-02-2024

Փաշինյանը վստահեցրեց` Սահմանադրությունը չի հարմարեցնելու իրեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել, երբ ասել է 4-րդ Հանրապետություն:

«Ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, որը ընդունվել է ժողովրդի կողմից ու բոլորը ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա:

Փաշինյանի խոսքով` իրենց կառավարման օրոք Հայաստանում ոչ մի ընտրակեղծիք տեղի չի ունեցել:

«Անկեղծ եթե ասեմ, որ եթե նույնիսկ մեր կառավարության օրոք ինչ-որ մեկը խնդիր դնի ընտրություն կեղծելու, ես գրեթե համոզված եմ, որ նույնիսկ մենք չեն կարողանա դա անել նման բան որոշելու դեպքում: Ես իսկապես եմ ասում, չգիտեմ` ինչքանով է ծիծաղելի»,- ասաց նա:

Վարչապետն ասաց, որ երբ խոսել է վերաբրենդավորմա մասին` նկատի է ունեցել 4-րդ Հանրապետությունը:

«Մենք փաթեթ չունենք սեղանին դնելու, որ ասենք՝ սա ենք առաջարկում, ու դա վատ չի, լավ է, որովհետև կարծում եմ, որ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե սա ինչի մասին է, ինչի համար է: Ես կարևոր եմ համարում, որ ըմբռնում ձևավորվի, որ դա պետք է արվի»,- նշեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ փորձ չի արվելու իշխանությունը հարմարեցնել գործող կառավարությանը։ ՔՊ-ն այդպիսի մտադրություն չունի։ Իսկ Սահմանադրության հանրաքվեն կեղծելու մտրադրություն ՔՊ-ն չունի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կընդունվի, երբ հասարակությունն իր հավանությունը տա։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց