Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:47 29-01-2024

ՀՀ-ն Ճապոնիայից ակնկալում է ադրբեջանական անօրինական գործողությունների հասցեական դատապարտում․ դեսպան

Ս.թ. հունվարի 28-ին Ճապոնիա-Հայաստան բարեկամության ասոցիացիան (JAFA) Տոկիոյում կազմակերպել էր ճապոնացի ֆոտոլրագրող Մակիո Մացումուրայի՝ Բերձորի միջանցքում կատարած լուսանկարների շնորհանդեսը: Մ. Մացումուրան 2023թ. հոկտեմբերին այցելել էր Հայաստան և անձամբ լուսանկարել Բերձորի միջանցքով արցախցի փախստականների հոսքը դեպի Հայաստան: Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:

Ողջույնի խոսքով դիմելով ներկաներին՝ դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել JAFA-ին՝ ի դեմս Հիդեհարու Նակաջիմայի, ցուցահանդեսի կազմակերպման և դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար:

«Այն, ինչ իր լուսանկարներում արձանագրել է պարոն Մացումուրան և ցուցադրել այստեղ հավաքվածներիս, դա միջազգային կարգի և մեխանիզմների անկարողությունն էր պարտադրել կոնկրետ երկրների գործել միջազգային իրավունքին համաձայն»,- նշել է դեսպանը և ավելացրել, որ Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն մինչ օրս Բերձորի միջանցքը պետք է գործեր՝ անխափան և ապահով կապ հանդիսանալով Հայաստանի և Արցախի միջև:

Դեսպան Հովհաննիսյանը հայտնել է, որ Հայաստանը Ճապոնիայի նման ժողովրդավար երկրներից ակնկալում է հասցեական դատապարտում ադրբեջանական անօրինական գործողություններին՝ դրանով իսկ նպաստելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ