Ներքին 2 տարի առաջ - 17:10 11-01-2024

Զորակոչիկին համակարգը տալիս է 10-ը հարց․  ինչպես է ՊՆ-ն ստուգում զինվորների գիտելիքները

Պաշտպանության նախարարությունը 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում գործարկել է մասնագիտական ընտրության ավտոմատացված էլեկտրոնային նոր համակարգը, որը հնարավորություն է ընձեռում հարցաշարերի միջոցով ստուգել զորակոչիկների տեխնիկական և հումանիտար գիտելիքները: Ըստ այդմ՝ որոշվում է տվյալ զորակոչիկին առավել համապատասխան մասնագիտացված ուսումնական կենտրոնը, որտեղ նա ծառայության է անցնելու և վերապատրաստվելու է՝ նախքան հիմնական ծառայության վայր մեկնելը։

Oragir.News-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի ծառայություն, որտեղից մեզ պատասխանեցին, որ զորակոչիկների տեխնիկական և հումանիտար գիտելիքների ստուգումն իրականացվում է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում:

«Յուրաքանչյուր զորակոչիկին համակարգը տալիս է 10-ը հարց, որից 5-ը հումանիտար, 5-ը տեխնիկական ուղղվածության: Անցողիկ շեմը յուրաքանչյուր ուղղվածության դեպքում 4-ն է: Զորակոչիկին ուղղված հարցերի և դրանց տրված պատասխանների տվյալները համակարգչում պահպանվում են»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ