Արտաքին 2 տարի առաջ - 15:30 23-11-2023

Պեսկովը համաձայն չէ, որ ՌԴ-ն Եվրոպայի համար սպառնալիք է․ նա հակառակն է պնդում

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել այն արտահայտություններին, թե ՌԴ-ն սպառնալիք է Եվրոպայի համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հատկանշական է, որ Պեսկովը հակառակն է պնդել․

«Ռուսաստանը սպառնալիք չի ներկայացնում Եվրոպայի համար, Եվրոպան է սպառնալիք Ռուսաստանի համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի խնդրանքով մեկնաբանելով Չեխիայի նախագահ Պետր Պավելի խոսքերը։

Պեսկովը նշել է, որ Եվրոպան փաստորեն ԱՄՆ-ի կողմից վերահսկվող աշխարհամաս է։ «ԵՄ երկրները մասնակցում են ՆԱՏՕ-ում, որն իր ռազմական հզորությամբ շարժվում է դեպի մեր սահմանները»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»