Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:30 22-11-2023

ՀՀ ընդդիմությունը 2021-ի ընտրություններից առաջ ՌԴ-ից աջակցություն է խնդրել․ Զատուլին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ 2021 թվականի ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմությունը դիմել էր ՌԴ-ին՝ խնդրելով աջակցել իրենց, բայց ռուսական կողմը հրաժարվել էր։ Այս մասին Զատուլինն ասել է «Говорит Москва» ռադիոկայանի եթերում։

Քաղաքական գործիչը մտահոգություն է հայտնել, որ հարաբերությունների վատթարացման վերջին միտումները կարող են կասկածի տակ դնել Գյումրիում ռուսական բազայի առկայությունը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին։

«Ուզում եմ ասել՝ ես սրա մասին խոսել եմ նախկինում, զգուշացրել եմ Փաշինյանի իշխանության գալուց հետո, ինձ ասել են՝ Դուք իրականությունը չեք ընդունում, նրան աջակցում է ժողովուրդը, մենք, ընդհանուր առմամբ, չենք կարող համագործակցել ընդդիմության հետ, մենք ունենք սկզբունքային գիծ, մենք աշխատում ենք ղեկավարների հետ, աշխատում ենք պաշտոնական իշխանությունների հետ», - ՌԴ իշխանությունների արձագանքի մասին պատմել է Զատուլինը:

Պատգամավորը հիշեցրել է 2020-ի Արցախյան պատերազմն ու դրա հետևանքները: Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշել է 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը և խնդրել ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրեն։ Սակայն ռուսական կողմը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ Փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, կարծում էր Մոսկվան, և Մոսկվան ինքը չէր ցանկանա խառնվել դրան։

«2020 թվականին նա ձախողեց ռազմական գործողությունները, կարծում եմ՝ միտումնավոր արեց, քանի որ պետք է ազատվեր Ղարաբաղից։ Մենք (ՌԴ իշխանությունները-Խմբ.) ասացինք՝ դե գիտեք, այստեղ չենք կարող... Դրանից հետո գնաց ընտրության։ Ընդդիմությունը դիմել է մեզ և խնդրել, որ ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցենք իրեն։ Ասացինք՝ ոչ մի դեպքում, եթե Փաշինյանին ինչ-որ բան պատահի... նա ստորագրել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղում պատերազմի ավարտի այս համաձայնագիրը», - մանրամասնել է Զատուլինը:

Լրագրողի նկատառմանն առ այն, որ եթե Փաշինյանի փոխարեն մեկ ուրիշը գար, նա կարող էր ստորագրել, Զատուլինն ասել է, որ ըստ, ռուսական իշխանությունների, եթե Փաշինյանը չլիներ, ապա նորից կսկսվեն ռազմական գործողություններ, իրենք կներգրավվեն, իրենց կներքաշեն, իսկ իրենք դա չեն ուզում, այնպես որ «Փաշինյանին պետք չէ ձեռք տալ»:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու