Արտաքին 2 տարի առաջ - 15:09 22-11-2023

Զելենսկու խնդրանքով Եվրախորհրդարանը Ուկրաինայում ներկայացուցչություն կբացի

Եվրախորհրդարանը համաձայնել է ներկայացուցչություն բացել Ուկրաինայում՝ Գերագույն ռադային աջակցությունն ուժեղացնելու և Եվրախորհրդարանի հանձնաժողովների հետ կապեր հաստատելու համար։ Այս մասին հայտնում է Euractiv հրատարակությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Եվրախորհրդարանի բյուրոյի փաստաթղթի համաձայն՝ որոշումը հաստատվել է նոյեմբերի 20-ի երեկոյան և ուղղված է Գերագույն ռադայի հետ հարաբերությունների պարզեցմանը, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի «համապատասխան հանձնաժողովների» հետ նրա կապերի հաստատմանը և վարչական աշխատանքի դյուրացմանը։

Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում Եվրախորհրդարանի ներկայացուցչություն ստեղծելու խնդրանքով դիմել էր ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլային, երբ վերջինս մարտին այցելել էր Լվով։ Ըստ փաստաթղթի՝ ԵԽ ներկայացուցչության առկայությունը Կիևում կապահովի, որ Եվրախորհրդարանի հանձնաժողովները «պարբերաբար տեղեկացված լինեն ընթացիկ խնդիրների և գործընթացների մասին» ոչ միայն Ուկրաինայում, այլև «Արևելյան գործընկերության երկրներում»:

Եվրախորհրդարանը կապի գրասենյակ ունի յուրաքանչյուր անդամ երկրում։ Եվրոպական երկիր չհանդիսացող շատ քիչ երկրներում կան ԵԽ գրասենյակներ։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»