Արտաքին 2 տարի առաջ - 14:51 22-11-2023

Էրդողանը զգուշացնում է՝ Իսրայելի ատոմային ռումբը սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ Անկարան նախաձեռնություններ կձեռնարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում՝ կապված Իսրայելի կողմից ատոմային ռումբ ունենալու հետ, որը սպառնալիք է երկրի անվտանգությանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Էրդողանը պնդել է, որ Իսրայելը ատոմային ռումբ ունի, ինչի կապակցությամբ Թուրքիան բողոք է ներկայացրել համապատասխան մարմիններին։

«Իսրայելը ատոմային ռումբ ունի, մենք բողոք ենք ներկայացրել համապատասխան մարմիններին և շարունակում ենք դա անել։ Մենք նախաձեռնություններ կձեռնարկենք ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնպես էլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում այս հարցում, որը սպառնում է ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ալժիրում գործարար համաժողովում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նախկինում նույնպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային էներգիայի գործակալությանը մեղադրել էր անգործությամ մեջ՝ միջուկային զենքի առկայության մասին Իսրայելի «խոստովանությունից» հետո։


Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»