Արտաքին 2 տարի առաջ - 14:28 22-11-2023

ԱՄՆ պետաքարտուղարը կրկին Իսրայել կայցելի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախատեսում է հաջորդ շաբաթվա սկզբին նորից այցելել Իսրայել։ Այս մասին տեղեկացնում է Axios-ը՝ հղում կատարելով երկու աղբյուրի։

Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Բլինքենը բանակցություններ կվարի իսրայելցի և պաղեստինցի պաշտոնատար անձանց հետ՝ Գազայի հատվածում պատերազմի մասին։

Սա Բլինքենի չորրորդ այցելությունը կլինի՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։ Այցը կկայանա Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջեւ պատանդների մասին համաձայնագրի իրականացման ֆոնին, որը, ինչպես սպասվում է, կներառի մարտական գործողությունների մի քանի օրվա դադար։

Սպասվում է, որ Բլինքենը Իսրայել կմեկնի Երախտագիտության օրվանից հետո եւ մինչեւ Բրյուսելում հաջորդ երեքշաբթի ՆԱՏՕ արտաքին գործերի նախարարների գագաթաժողովին մասնակցելը։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
08:20 Ստուգել են անգամ Սամվել Կարապետյանի տան «լուկն ու պադվալը»․ «Ժողովուրդ»
08:48 Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»