Ներքին Միտք 2 տարի առաջ - 17:40 17-11-2023

Արագած Ախոյանի դեմ ինչ ասես՝ չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով՝ գտնվում է կալանավայրում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Իշխանության կեղծ խոստումներն ու սրիկայությունը Արևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն, մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի:

Թող իրենք անվերջ խոսեն ժողովրդավարության մասին, մեկն էլ ԱԺ ամբիոնից կոտրտված հայերենով ոստիկանությանն էր գովում` իր անվստահ խոսքն ու շփոթմունքը վկա:

Բայց փաստն այն է, որ կալանավայրերից որը գնում ես` շինծու գործերով նստած մարդիկ են, ովքեր համարձակվել են դեմ գնալ Արցախի հանձնմանը:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, մեր գործընկերներ` Ասպրամ Կրպեյանի, Գառնիկ Դանիելյանի և Արման Ղազարյանի հետ տեսակցել ենք քաղաքական հետապնդման ենթարկված քաղաքացիներին, այդ թվում` նախկին պատգամավոր Արագած Ախոյանին:

Արագած Ախոյանի ու նրա ընտանիքի դեմ ինչ ասես՝ չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով՝ գտնվում է կալանավայրում:

Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»։