Ներքին 2 տարի առաջ - 15:07 09-11-2023

Սա արդեն պոռնկապետություն է․ Գևորգ Պետրոսյանը՝ ակադեմիական քաղաքի մասին

«Նիկոլ Փաշինյանը որևէ աղերս չունի ակադեմիականության հետ, ոնց որ ես՝ տիեզերագնացության հետ։ Ես չեմ հասկանում, թե դա ինչպիսի՞ ֆանտազիայի արդյունք է, ի՞նչ է նշանակում մարդկանց տեղահանել, տանել 17 կվարտալ»,- այս մասին Oragir.News-հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե բոլոր բուհերը պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք. Նիկոլ Փաշինյան։

Նա հիշելով նախկինում արված իր արտահայտությունները իշխանության հասցեին ասաց․
«Ամենավտանգավոր բանն այն է, որ իր մանդատակիր փռչախմբի երկոտանիներից մեկը լրագրողին հարցին՝ ինչ են անելու այդ բուհերի հետ, պատասխանում է՝ կդառնան հյուրանոցներ, Սա ամենամեծ դժբախտությունն է բուհ վերացնում են հյուրանոցների համար։
Մի ժամանակ ասում էի՝ բռնապետություն, հետո՝ խուժանապետություն, հիմա՝ պոռնկապետություն։ Եվ ես ինձ շատ վատ կզգամ, որ Պետական համալսարանը, որին վերաբերվել եմ որպես սրբավայր, որտեղ մարդկանց տվել են գիտելիքներ, հիմա իրենց սրտի օլիգարխները ԲՈւՀ-ի շենքը վերածեն հյուրատների ու պոռնկատների»։

Հարցին՝ ԲՈւՀ-երի տեղափոխումը Ակադեմիական քաղաք, հնարավո՞ր է ինչ-որ կերպ ազդել կրթության որակի, ուսանողների և դասախոսների վրա Գևորգ Պետրոսյանն ասաց, որ չի կարող չազդել, քանի որ կան առողջական խնդիրներ ունեցող և դասախոսներ և ուսանողներ, ովքեր հիմա 6-7 կիլոմետր ճանապարհ են գնում համալսարան հասնելու համար, բայց նրանք ի վիճակի չեն լինի ամեն օր 25-30 կիլոմետր ճանապարհ գնալ․
«Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ դասախոսներն ու ուսանողները կարող են Ակադեմիական քաղաք հասնել հեծանիվով, դուք պատկերացնու՞մ եք նրանց վրայի շան հոտը, երբ հեծանիվը քշելուց հետո մտնեն լսարան։ Ու դեռ հարց է, հեծանիվ դասախոսները կարո՞ղ են քշել, թե՛ ոչ, նրանց առողջական վիճակը պետք է ների»։

Պետրոսյանը հավելեց, որ համոզված է, այդ փոփոխությունից հետո շատ դասախոսներ հրաժարվելու են իրենց աշխատանքից, իսկ ուսանողների թիվը կտրուկ պակասելու է․
«Սրանց ոչ մի գործողության ու նախաձեռնության մեջ տրամաբանության էլեմենտ չկա։ Ինչի՞ պետք է դասախոսը կտրվի ընտանիքից, երեխաներից, ընկերներից ու գնա, հասնի 17 կվարտալ աշխատելու ու ապրելու համար։ Ըտենց լավ չի, համալսարանները Աշտարակի փոխարեն թող Քոբուլեթի տանեն։ Իշխանությունը գրոհ է կազմակերպել մեր պետականության նկատմամբ, իսկ դրա կարևոր բաղադրիչներից մեկը դա գիտությունն է, և սրանք դա էլ են ուզում ոչնչացնել»,- եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին