Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 19:08 07-11-2023

Թուրքիայի խորհրդարանը բոյկոտել է Իսրայելին աջակցած ընկերությունների արտադրանքը

Նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությունը որոշում է կայացրել խորհրդարանի ճաշարանի մենյուից հանել «Nescafe» և «Coca Cola» ընկերությունների կողմից արտադրված ըմպելիքները: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքական մեդիայում շրջանառվող պնդման համաձայն՝ նման քայլը կապված է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշման հետ:

«Փաստորեն Թուրքիայի ողջ տարածքում քաղաքացիների կողմից Իսրայելի հարձակումների դեմ իրականացվող ցույցերին և իսրայելական ապրանքների դեմ բոյկոտին մասնակից դարձավ նաև խորհրդարանը»,- գրում է թուրքական մամուլը:

Ստացվում է, որ վերոհիշյալ երկու ընկերություններն աջակցել են Իսրայելին, որի պատճառով էլ նման որոշում է կայացվել:

Նշենք, որ Թուրքիան բազմիցս երկրի կարևորագույն դեմքերի շուրթերով հայտնել է իր աջակցությունը Պաղեստինին և այնտեղի բնակիչներին:

Նույնսիկ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին համարել էր ահաբեկչական կազմակերպության պես գործող պետություն, իսկ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «Համաս»-ին՝ ազատագրողների և մոջահեդների (իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) խումբ:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
20:24 «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Փաշինյանն ու Ղազինյանը վիճեցին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»