Արտաքին 3 տարի առաջ - 13:21 24-10-2023

«Համաս»-ը երկու պատանդի է ազատ արձակել

Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժումը երկուշաբթի երեկոյան ևս երկու պատանդ է ազատ արձակել։ Այս մասին տեղեկացնում է Եգիպտոսի պետական լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 7-ին Գազային հարող իսրայելական բնակավայրերում պատանդառված երկու տարեց կանանց ազատ արձակումը հնարավոր է դարձել Եգիպտոսի իշխանությունների և «Համաս»-ի միջև մի քանի օր շարունակված բանակցությունների շնորհիվ։

«Երկուշաբթի երեկոյան երկու կանայք տեղափոխվել են Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետ»,- հայտնում է լրատվամիջոցը։

Ավելի վաղ տեղեկություններ էին ի հայտ եկել, որ «Համաս»-ն առաջիկա օրերին կարող է ազատ արձակել պատանդներից ևս 50-ին։ Խոսքը այն պատանդների մասին է, որոնք իսրայելականից բացի, նաև երրորդ երկրների քաղաքացիություն ունեն։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն