Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:15 23-10-2023

Ո՞ւմ է պետք դավաճան իշխանությունների կողմից կեղծավորապես հայտարարած սուգը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Շատերն են գրում Արցախյան աղետի առթիվ սուգ հայտարարելու անհրաժեշտության մասին։

Իմ կարծիքով, սակայն, այդ օրակարգը ստորադասվում է թիվ մեկ օրակարգին՝ քպ-ի վարքագիծը ազգային դավաճանություն որակելուն ու այդ առթիվ քպ-ի վերնախավին անընդհատ հանրային պարսավանքի ենթարկելուն։

Այդ օրակարգը ստորադասվում է նաև քաղբանտարկյալներին ազատ արձակելու հանրային պահանջ գեներացնելու օրակարգին։ Չմոռանանք, որ տառացիորեն բոլոր քաղբանտարկյալների անազատության բուն պատճառն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է Արցախի հետ։

Եվ, ի վերջո, ու՞մ է պետք դավաճան իշխանությունների կողմից կեղծավորապես հայտարարած սուգը, երբ ողբերգության բուն մեղավորները հենց նրանք են։