Արտաքին 3 տարի առաջ - 15:16 19-10-2023

Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Իսրայել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը այսօր ժամանել է Իսրայել։

Հաղորդվում է, որ Սունակը դատապարտել է «Համաս»-ի կողմից հոկտեմբերի 7-ին իրականացված «ահաբեկչական գործողությունը» և հայտնել Բրիտանիայի աջակցությունը Իսրայելին։

Մեծ Բրիտանիայի վարչապետը նախատեսում է հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Այցը տևելու է երկու օր։ Սունակը կայցելի նաև տարածաշրջանի այլ երկրներ։

«Յուրաքանչյուր քաղաքացիական անձի մահը ողբերգություն է, և ՀԱՄԱՍ-ի սարսափելի հարձակումից հետո արդեն շատ կյանքեր են խլվել: Ալ-Ահլի հիվանդանոցին հարվածը պետք է շրջադարձային կետ լինի ողջ աշխարհի համար, խթան՝ միասին աշխատելու՝ խուսափելու հակամարտության վտանգավոր սրացումից: Ես կապահովեմ, որ Մեծ Բրիտանիան լինի այս գործողության առաջնագծում»,-ասվում է տարածված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկ այցով Իսրայելում էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ավելի վաղ Թել-Ավիվ էր այցելել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն