Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:02 12-10-2023

Այն բռնի տեղահանվածներին, որոնք ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի. նախարար

Ծրագրով նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների ընտանիքների բոլոր անդամներին վեց ամիս տրամադրել 40-հազարական դրամ վարձավճարի համար և 10-հազարական դրամ կոմունալ վճարների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա զեկուցեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և (կամ) կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը:

«ԼՂ-ից տեղահանված այն անձանց, որոնք ՀՀ-ում ունեն անշարժ գույք, վարձավճարի համար գումար չի տրամադրվի, բայց նրանք ևս կկարողանան օգտվել կոմունալ վճարների 10-հազարական դրամ աջակցությունից»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագիրն կիրականացվի 2023 թ. հոկտեմբերից մինչև 2024.թ մարտ ամիսը:

Մկրտչյանը հայտնեց, որ հոկտեմբերի համար վճարումները կիրականացվեն100 հազար դրամ աջակցություն ստացածների ցանկի հիման վրա, իսկ նոյեմբերից՝ առցանց եղանակով ամենամսյա դիմումների հիման վրա, իսկ դիմումում անհրաժեշտ տեղեկատվության մանրակմասների մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ըստ նախարարի՝այդ գումարները չի տրամադրվի պետության հոգացուծյան տակ գտնվողներին և պետական տարածքներում բնակվողներին, ինչպես նաև նրանց, ովքեր հաշվառված են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում կամ ունեն անշարժ գույք:

«Այս ծրագրի համար, որն ընդունում ենք, մոտավորապես վեց ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի 27 մլրդ դրամ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ այդտեղ նույնպես պետք է թափանցիկության որոշակի ցուցանիշ ապահովվի:

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ