Ներքին 2 տարի առաջ - 09:43 06-10-2023

Հեղուկ գազի լիցքավորման կետում բռնկված հրդեհը մարվել է

Հոկտեմբերի 4-ի երեկոյան հեղուկ գազի լիցքավորման կետում բռնկված հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 5-ին, ժամը 22:40-ին, մարվել՝ հոկտեմբերի 6-ին, ժամը 07։20-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Հաղորդվում է, որ այրվել է ցիստեռնից արտահոսած մոտ 20 տ հեղուկ գազը և վնասվել ցիստեռնի ծածկը (մոտ 40 քմ, երկաթյա կառուցատարրեր և ազբոշիֆեր)։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ժամը 23։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետերից մեկում՝ մոտ 15 տոննա տարողությամբ հեղուկ գազի վերգետնյա ռեզերվուարում:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Տ. Բ.-ն (ծնված 1970 թ.), Ժ. Բ.-ն (ծնված 1991 թ.) և Մ. Մ.-ն (ծնված 1982 թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները Տ. Բ.-ի և Ժ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Մ.-ինը՝ միջին ծանրության:

47 քաղաքացի տարհանվել և տեղափոխվել է անվտանգ տարածք։

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն- ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին