Ներքին 3 տարի առաջ - 00:35 06-10-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Զավեն Մկրտչյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհի 49 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Զավեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայում է եղել նաև սիրված ու ճանաչված դերասան Գևորգ Գրիգորյանը: Վիրավորի և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիր առաջանալը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»