Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 21:03 03-10-2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ձերբակալվել է․ մանրամասներ

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Արայիկ Հարությունյանի ձերբակալության մասին։

Oragir.News-ի տեղեկություններով, Արցախի Հանրապետության նախկին նախագահը ձերբակալվել է ոչ թե այսօր, այլ երկու օր առաջ։

Ռուբեն Վարդանյանի և Դավիթ Մանուկյանի ձերբակալությունից հետո, ովքեր փորձել էին սովորական քաղաքացիների հետ դուրս գալ Արցախից, Արայիկ Հարությունյանը «կտրել է» բոլոր կապերը շրջապատի հետ։

Ըստ մեր աղբյուրի՝ Արցախի նախկին նախագահը փորձել է անտառներով հեռանալ Արցախից, սակայն Ստեփանակերտի մատույցներում ադրբեջանցիները նրան ձերբակալել են։

Արցախցիները սա տարօրինակ են համարում, որովհետև մինչև այս պահը համարվում էր, որ ադրբեջանցիները ձերբակալում են միայն Հայաստանից տրված ցուցակում գտնվող անձանց, իսկ Արայիկ Հարությունյանը գոնե արտաքուստ միշտ լավ հարաբերություններ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու