Ներքին 3 տարի առաջ - 15:11 25-09-2023

Զգո՛ւյշ եղեք, Արցախ հանձնող նիկոլականներն արդեն Երևանում են

«Արցախից Հայաստան առաջինը Նիկոլի թիմն է հասել, կարող եք դիմավորել, վաղուց արդեն Երևանում են»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորն ասաց, որ իր ընտանքին առայժմ Արցախում է դեռ դուրս գալու որոշում չեն կայացրել քանի որ օգնում են արցախցիներին կազմակերպված ձևով տեղափոխվել Հայաստան։

«Մեր ընտանքիը դեռ Հայաստան տեղափոխվելու հարցը չի քննարկում, այդ մասին չենք խոսում։ Մենք դեռ օգնում ենք մարդկանց, որպեսզի խուճապի չմատնվեն։

Մենք հետևում ենք այն հայրենասիրություն գոռացող, բայց ներսից Նիկոլի հրահանգները կատարող ու հանձնողների շարժին, սակայն, այդ շարժն արդեն չկա, տեղափոխվել են Երևան, այնպես որ զգույշ եղեք, իրենց լավ հանձնելու պլան կատարող են, հավաքվել են հիմա Երևանում, դրաից զգուշացեք։ Իսկ մենք այստեղ ոնց կլինենք, ինչ կլինենք, արդեն էական չէ»,- ասաց Հակոբյանը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի վրա, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ, ինչպես նաև անհետ կորածներ կան։ Սեպտեմբերի 25-ին 12։00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 4850 անձ։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
11:36 Կենդանի թոշակառուին 1000 դրամ տալու համար պետությունը մահվան նպաստից է գումար խնայում, հետո դա էլ չի տալիս
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
12:10 Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք
14:06 Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել