Ներքին 3 տարի առաջ - 23:56 24-09-2023

Էլ սպասելու տեղ չկա, էլ զիջելու բան չկա. գյումրեցիները ավտոերթ են իրականացրել

Oragir.News-ի Գյումրիի թղթակցի փոխանցմամբ Գյումրիում տեղի է ունեցել բողոքի ակցիա։

Ի տարբերություն նախորդ օրվա ակցիայի, երբ քաղաքացիները կաթվածահար էին արել երթևեկությունը, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ավտոերթ է իրականացվել։

Արցախի դրոշը պարզած, ազդանշանները միացրած՝ մեծ թվով մեքենաներ անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով և բարձրախոսով բնակիչներին կոչ արել՝ ոտքի կանգնել, քանի որ ամեն վայրկյանն օրհասական է, էլ սպասելու ժամանակ չկա։

«Արցախում մարդիկ ցեղասպանվում են, հայրենիքն ենք կորցնում։ Ժողովուրդ, դուրս եկեք փողոց, անտարբեր մի եղեք»,- վանկարկեցին ակցիայի մասնակիցները։

Ցուցարարների պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, բողոքի ակցիայի մասնակիցները նշում են, որ դավաճանական իշխանության մեկ օր ավելի մնալը նշանակում է Հայաստանի և Արցախի կործանում։


Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են