Ներքին 2 տարի առաջ - 13:07 05-09-2023

Քաոս կարևոր ճանապարհներին․ մեծածավալ խցանումներ՝ Աճառյան, Գայի պողոտաներում

Վաղ առավոտից կաթվածահար էր եղել մայրաքաղաքի մի հատվածի երթևեկությունը։

Հրաչյա Աճառյան պողոտայում վթարների հետևանքով մեծ խցանում էր առաջացել դեպի Կոտայքի մարզ ճանապարհում։ Խցանումը հասել էր մինչև Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները միմյանց կապող կամուրջ, որից հետո շարունակվել է նաև Գայի պողոտայում, Ռուբինյանց փողոցում։

Ուժեղացված ծառայության շնորհիվ ժամեր անց իրավիճակը կարգավորվել է։