Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 23:39 16-08-2023

Մարդասիրական կարիքները չպետք է քաղաքականացվեն․ Ալբանիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հարցը։

«Մենք ողջունում ենք, որ նոր թափ են հավաքել Հայաստանի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները, բանակցություները Խաղաղության պայմանագրի շուրջ։ Երկրների առաջնորդները հանդիպումներ են ունեցել Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում։ Հայաստանի և Արդբեջանի առաջնորդները վերահաստատել են հրապարակավ, որ իրենք խստագույնս հանձնառու են 1991 թ․ Ալմաթիի հռչակգրին և իրենց երկրների տարածքային ամբողջականության սկզբունքին»,- այս մասին նիստի ժամանակ հայտարարեց Ալբանիայի ներկայացուցիչը։

Նա նշեց, որ ողջունում են երկաթգիծ կառուցելու նախաձեռնությունը, որը ցանկալի է, որ անհապաղ տեղի ունենա՝ շեշտելով, որ ԵՄ-ն պատրաստ է ֆինանսապես աջակցել այդ նախագծին, քանի որ երկաթուղային կապի հաստատումը կարող է փոխադարձ վստահության հիմք դառնալ։

«Կողմերը շարունակում են լուռ մտահոգություն հայտնել։ Լարվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, և առկա կարևորագույն խնդիրներ կան, որոնք շարունակական ուշադրության են կարոտ։ Մենք ուշի ուշով հետում ենք Լաչինի ճանապարհի վերջին զարգացումներին։ Գիտենք, որ այս հարցով երկու երկրների դիրքորոշումները կտրականապես տարբերվում են։ Այս տարվա հունվարից օգոստոս 60 նամակ են երկու կողմերն էլ ուղղել Անվտանգության խորհրդին։ Մի հանգամանք կա, որ անհանգստացնում է՝ վստահության խորը պակասը կողմերի միջև»,- ասաց նա։

Ներկայացուցիչը շեշտեց՝ մարդասիրական կարիքները չպետք է քաղաքականացվեն։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում