Արտաքին 3 տարի առաջ - 16:00 14-08-2023

Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ Ուկրաինայի դիվերսիաներն անպատասխան չեն մնա, նման բարբարոսական գործողություններն արդարացում չեն կարող ունենալ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է՝ մեկնաբանելով Ղրիմի կամրջի և թերակղզու վրա հարձակվելու՝ Ուկրաինայի փորձերը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից հրպարակված մեկնաբանության մեջ Զախարովան մասնավորապես նշել է.

«Նման դիվերսիաները միջազգային հանրությանը հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ համոզվելու Կիևի վարչակարգի իրական էության մեջ: Նման բարբարոսական գործողություններն արդարացված չեն, և դրանք անպատասխան չեն մնա»։

Ռուս պաշտոնյան հայտնել է, որ Մոսկվան խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունները։ Նրա խոսքով՝ Ղրիմի կամուրջը միայն քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտ է, որի վրա հարձակումներն անընդունելի են։ «Նա նման հարձակումների է ենթարկվել անցյալ տարվա աշնանից․ դրանք, ի թիվս այլնի, հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան»,- ասել է նա:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Կիևի՝ 20 անօդաչու թռչող սարքերով ու երկու S-200 հրթիռներով հարձակումները ետ են մղվել թերակղզում ու Ղրիմի կամրջի վրա. անօդաչուները խոցվել կամ ճնշվել են էլեկտրոնային պատերազմի համակարգի միջոցով, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են երկու հրթիռները, կամուրջը չի վնասվել։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում