Արտաքին 3 տարի առաջ - 11:23 13-08-2023

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի

Հավայան կղզիներում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի․ սա ԱՄՆ պատմության ամենամահաբեր պատահարն է, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով նահանգապետ Ջոշ Գրինին։

«Երեքշաբթի օրվանից Մաուին պատած անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 89-ի»,- ասել է Գրինը։

Նահանգապետը զգուշացրել է, որ զոհեր էլի են լինելու, և իշխանությունները ցանկանում են մարդկանց պատրաստել սրան։

Նախագահ Ջո Բայդենը հրամայել է Հավայան կղզիների բոլոր դաշնային գործակալություններին, այդ թվում՝ զինվորականներին, միանալ հրդեհների մարման աշխատանքներին։ Պենտագոնն ավելի վաղ հայտնել էր, որ Ազգային գվարդիայի զինվորներն ու ուղղաթիռները նախապատրաստվել են տեղական իշխանություններին օգնելու համար:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում