Արտաքին 3 տարի առաջ - 10:55 11-08-2023

Չինաստանը դժվարության մեջ է. Բայդենը Չինաստանն անվանել է «ժամային ռումբ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանն անվանել է «ժամային ռումբ»՝ նկատի ունենալով երկրի տնտեսական մարտահրավերները։ Ինչպես փոխանցում է The Guardian-ը, Բայդենն ասել է, որ Չինաստանը դժվարության մեջ է տնտեսական թույլ աճի պատճառով։

Սպիտակ տան ղեկավարը մատնանշել է Չինաստանում գործազրկության բարձր տոկոսն ու ծերացող աշխատուժը։

«Չինաստանը դժվարության մեջ է։ Նրանք որոշ խնդիրներ ունեն։ Դա լավ չէ, քանի որ երբ վատ մարդիկ խնդիրներ են ունենում, նրանք վատ բաներ են անում», - ասել է նա՝ Յուտայում տեղի ունեցած քաղաքական դրամահավաքի ժամանակ:

ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ չի ցանկանում վնասել Չինաստանին և ցանկանում է ռացիոնալ հարաբերություններ հաստատել երկրի հետ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում