Արտաքին 3 տարի առաջ - 15:00 09-08-2023

Ստամբուլում տրանսպորտային ծառայությունները կտրուկ թանկացել են 

Ստամբուլում հասարակական տրասնպորտի և տաքսի ծառայությունների մատուցման գները թանկացել են: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Մասնավորապես տաքսի ծառայությունների սկզբնական պարտադիր վճարման գումարը թանկանալով 51.52%, հասել է 19.17 լիրայի (թուրքական փողի արժույթ), իսկ 1կմ-ի արժեքը նախկին 8.51 լիրայի փոխարեն` 12.89-ի:

Թանկացել է նաև կարճ հեռավորությունների համար տրամադրվող տաքսի ծառայությունների գինը: Այն 40 լիրայից հասել է 70-ի՝ թանկանալով 75%:

Հասարակական տրանսպորտից օգտվողների համար ևս թանկացումներ են գրանցվել: Ստամբուլի տրանսպորտային «İstanbulkart»-ի ամբողջական արժեքը 9.90 լիրայից հասել է 15-ի: Ուսանողներինն էլ 4.83-ից՝ 7.31-ի։

Թանկացումներ են գրանցվել նաև կապույտ քարտ ունեցողների համար: Ամսական արժեքը 777 լիրայից հասել է 1177-ի: Ուսանողների համար նախատեսված կապույտ քարտը ևս թանկացել է՝ 140 լիրայից հասնելով 212-ի:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում