Արտաքին 3 տարի առաջ - 15:40 07-08-2023

Ցորենի համաշխարհային գները շարունակում են աճել

Ցորենի համաշխարհային գները շարունակել են աճել Սև ծովում ռուսական ռազմանավի և տանկերի վրա ծովային անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Bloomberg լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ այսօր՝ առուվաճառքի սկզբից, Չիկագոյում ֆյուչերսներն աճել են 3,4%-ով՝ մինչև 6,545 դոլար ցորենի մեկ բուշելի համար։ Ուրբաթ նույնպես գները եղել են բարձր:

Գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանը իր հացահատիկի մեծ մասը տեղափոխում է ջրային ուղիներով։ Այս տարի Մոսկվան նախատեսում է ռեկորդային ծավալի բերքը, որը վաճառելու է համաշխարհային շուկայում։

«Սև ծովում վտանգը օրեցօր աճում է, և ռուսական արտահանման ցանկացած սպառնալիք շատ ավելի լուրջ է, քան ուկրաինական արտահանման միջանցքի սպառնալիքը», - ասում է IKON Commodities-ի բրոքեր և խորհրդատու Օլե Հաուեն:

Աղբյուրը հիշեցնում է, որ ռուսական նավերի վրա հարձակումներն ավելի հաճախակի դարձան այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս եկավ հացահատիկի գործարքից, սկսեց գնդակոծել ուկրաինական նավահանգիստները։

Հացահատիկի գործարքից Ռուսաստանի դուրս գալը վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ առաջացրել է պարենային ապրանքների համաշխարհային գների աճ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում