Արտաքին 3 տարի առաջ - 19:13 05-08-2023

Սաուդյան Արաբիայում մեկնարկել են Ուկրաինայում խաղաղության հարցով բանակցությունները

Օգոստոսի 5-ին Սաուդյան Արաբիայում մեկնարկել են մոտ 40 երկրների ազգային անվտանգության խորհրդականների և քաղաքական խորհրդականների երկօրյա բանակցությունները՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով:

Այս երկրների շարքում են Ուկրաինան, նրա արևմտյան դաշնակիցները և այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Բրազիլիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ինդոնեզիան:

Խորհրդակցությունների նպատակն է միավորել Ուկրաինայում խաղաղության տարբեր ծրագրերը, այդ թվում՝ Չինաստանից, Աֆրիկայից և Բրազիլիայից, Ուկրաինայի ներկայացրած տասը կետից բաղկացած ծրագրի հետ։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Կիևը Ջիդդայում բարդ, բայց կառուցողական խորհրդակցություններ է ակնկալում: Նա հույս է հայտնել, որ հանդիպման մասնակիցները կկարողանան պայմանավորվել պատերազմի կարգավորման հիմնական սկզբունքների հարցում։

Ռուսաստանը խորհրդակցություններին չի մասնակցում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլում կհետևեն Ջիդդայում ընթացող բանակցություններին: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ ասել է, որ Սաուդյան Արաբիայում ընթացող խորհրդակցությունները Մոսկվայում դիտարկում են որպես հակառուսական կոալիցիա ստեղծելու փորձ:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում