Արտաքին 3 տարի առաջ - 23:00 01-08-2023

Մենք խաղաղություն ենք ուզում ձեր պետության հետ․ Ալիևը դիմել է ՀՀ քաղաքացիներին

«Ունե՞ք ինչ-որ բան, որը կցանկանայիք փոխանցել մյուս կողմին: Խոսքը ոչ թե քաղաքական գործիչների մասին է, որոնց հանդիպում եք բանակցությունների ժամանակ, այլ հասարակ մարդկանց»,- նման հարց է տվել Euronews-ի լրագրողը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Երբեք չեմ մտածել այդ մասին, քանի որ կյանքումս առաջին անգամ են նման հարց տալիս։ Իմ ուղերձը Հայաստանի հայերին՝ մենք խաղաղություն ենք ուզում ձեր պետության հետ։ Եվս մեկ կոչ` հստակ հասկանալ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի դասավորվածությունը։ Երկար տարիներ Հայաստանի ղեկավարները համոզում էին իրենց ժողովրդին, որ իրենք ունեն աշխարհի ամենաուժեղ բանակը, որ եթե պատերազմ սկսվի, նրանք կգան Բաքու, պատերազմը կոտրեց այս նարատիվը։ Մենք այլ պատերազմ չենք ուզում։ Ոչ այսօր, ոչ երբեք ապագայում»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում